Մայիս 21, 2022 18:38 Asia/Tehran
  • Խաթիբզադե. Օրինական ճանապարհով հետամուտ ենք Հիլմենդ գետի ջրի նկատմամբ Իրանի  իրավունքի ապահովմանը

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության խոսնակն ընդգծել է. «Մենք օրինական ճանապարհով հետամուտ ենք Աֆղանստանի կողմից կողմից Հիլմենդ գետի ջրի նկատմամբ Իրանի իրավունքի ապահովմանը»:

 Թայբադում, Դողարունի սահման այսօր կատարած այցի շրջանակում ԻՌՆԱ-ին տված հարցազրույցում, Սաիդ Խաթիբզադեն ասել է,-«Իրանի Սիստան և Բելուջիստան նահանգում Աֆղանստանի կողմից Հիլմենդ սահմանային գետից Իրանի  ջրի իրավունքի ապահովման հարցով երկու երկրի ջրի հարցերով գերագույն հանձնակատարները խորհրդակցություն են ունեցել»։

Խաթիբզադեն հավելել է.-«Իրանի ջրի իրավունքը մինչ օրս չի ապահովվել»։

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը նաև ասել է. «Դողարունի սահմանին լավ ենթակառուցվածքներ կան, որոնք հեշտացրել են տարանցման, արտահանման և ներմուծման գործընթացը, և  հուսով ենք, որ սահմանի մյուս կողմում և Աֆղանստանում  նմանատիպ հնարավորություններ կստեղծվեն»: