Մայիս 21, 2022 19:29 Asia/Tehran
  • Իրանի սահմանապահների մոտեցումը սահմանների խելացի վերահսկողության համար

ԻԻՀ սահմանապահ ուժերի հրամանատարն ընդգծել է. «Իրանի սահմանապահների մոտեցումը սահմաններն ավելի խելացի դարձնելն է»:

Իրանի Իսլամական Հանրապետության Կարգապահական հրամանատարության սահմանապահ զորքերը մեծ հաջողություններ են գրանցել մաքսանենգության և չարագործների դեմ պայքարում և սահմանային անվտանգության պահպանման գործում:

Իրանի Իսլամական Հանրապետության սահմանապահ  ուժերի հրամանատար գեներալ Ահմադ Ալի Գուդարզին շաբաթ օրը այցելելով Մարիվանի գնդի սահմանապահ զորամասեր հայտնելով, որ Քուրդիստանի նահանգի սահմաններն ունեն ցանկալի ու կայուն անվտանգություն, ասել է.«Սահմանային հրամանատարության կարեւորագույն առաջնահերթություններից է  սահմաների խելացի վարահսկողությունը»:

Գեներալ Գուդարզին հավելել է. «Խելացիացի սարքերով և սենսորներով, նոր էլեկտրոնային, օպտիկական և անօդաչու թռչող սարքերի օգտագորխմամբ՝ մենք կարևոր քայլեր կունենանք սահմանների վերահսկման գործում»։ 

Սահմանապահ ուժերի օրակարգում է ճանապարհների, անցակետերի և աշտարակների կառուցելը, որոնք արգելափակում են չարագործների և մաքսանենգների ներթափանցման ուղիները։

Գեներալ Գուդարզինասել է.«Սահմանամերձ շուկաները կառավարելու լիակատար լիազորություններ փոխանցելով սահմանապահ ուժերին և հետախուզական վերահսկողությունն այս ոլորտում կդիմակայենք շահամոլներին և  պաշտպանելու ենք սահմանամերձ բնակիչների իրավունքները»: