Մայիս 22, 2022 19:14 Asia/Tehran
  • Կորոնավիրուսի դեմ պայքարի ազգային շտաբի ընդունած նոր  որոշման համաձայն, հեշտացել է  օտարերկրյա զբոսաշրջիկների մուտքն Իրան

Իրանի մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռարվեստի փոխնախարարը հայտնել է,որ Կորոնավիրուսի դեմ պայքարի ազգային շտաբի նոր որոշման համաձայն՝ հեշտացել է օտարերկրյա զբոսաշրջիկների մուտքն Իրան։

Դյուրություններ տրամադրելով, օտարերկրյա զբոսաշրջիկները կարող են  այցելել Իրան՝ հարգելով ուղևորության ու զբոսաշրջության համար Առողջապահության նախարարության սահմանած կանոնները:

Իրանի մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռարվեստի  փոխնախարար Ալի Ասղար Շալբաֆյանն այսօր  ասել է.«Օտարերկրյա զբոսաշրջիկների մուտքն Իրան հեշտացնելու նպատակով նախարարության կողմից շարունակական հետևումներից հետո Կորոնավիրուսի դեմ պայքարի ազգային շտաբը հայտարարել է, որ երկիր մուտք գործելու համար պահանջվում է ներկայացնել  «COVID-19»-ի դեմ պատվաստանյութի երկրորդ դեղաչափը ներարկված լինելը հավաստող սերտիֆիկատ  կամ բացասական արդյունքով ՊՇՌ թեստ»:

Շալբաֆյանը հավելել է. «Կորոնավիրուսի դեմ պայքարի ազգային շտաբի 116-րդ  որոշման համաձայն՝   Առողջապահութայն նախարարության կողմից հայտարարված ռիսկային գոտում չգտնվող  երկրների  քաղաքացիների՝ օդային, ցամաքային և ծովային սահմաններից  մուտքն ու ելքը հեշտացնելու համար,նրանցից պահանջվելու են «COVID-19»-ի դեմ պատվաստանյութի երկրորդ դեղաչափը ներարկված լինելը հավաստող սերտիֆիկատ, որի թվականից առնվազն երկու շաբաթ պետք է անցած լինի, կամ բացասական արդյունքով ՊՇՌ թեստ»: