Մայիս 23, 2022 06:47 Asia/Tehran
  • ԻԻՀ ԱԳՆ-ն արձագանքել է Պահապանների կորպուսի ծառայողի սպանությանը

Իրանի ԱԳՆ խոսնակը ցավակցել է Պահապանների կորպուսի գնդապետ Սայադ Խոդայիի նահատակության կապակցությամբ: Խաթիբզադեն հայտարարել է. «Իրանի Իսլամական Հանրապետության սրբազան համակարգի երդվյալ թշնամիները ևս մեկ անգամ ցույց են տվել իրենց չար էությունը՝ սպանելով Կորպուսի ծառայողներից մեկին»:

ԻԻՀ ԱԳՆ խոսնակը նշել է. «Այս անմարդկային հանցագործությունն իրականացվում է համաշխարհային բռնատիրության հետ կապված ահաբեկիչների կողմից և ցավոք,  ահաբեկչության դեմ պայքարելու հավակնող երկրների աջակցությամբ և լռության պայմաններում»:

Նշելով, որ Իրանն ավելի քան չորս տասնամյակ ահաբեկչական գործողությունների զոհ է, Սաիդ Խաթիբզադեն հավելել է. «Ահաբեկիչները փորձում են, ինչպես իրենք են կարծում, խոչընդոտել Իրանի մեծ ժողովրդի առաջընթացին: Սակայն նրանք չգիտեն, որ հենց նահատակնբերի արյունն է երաշխավորում այս ազգի զարգացումն ու գայոտևումը»: