Իրանի ԶՈՒ բարձրաստիճան խոսնակ. ԱՄՆ-ը և Սիոնիստական ռեժիմը աշխարհում ահաբեկչական գործողությունների կենտրոնն են
Իրանի զինված ուժերի բարձրաստիճան խոսնակն ասել է.«ԱՄՆ-ն ու Սիոնիստական ռեժիմն ահաբեկչական գործողությունների ծրագրման կենտրոնն են աշխարհում»։
Իրանի ԶՈՒ խոսնակ, բրիգադային գեներալ Աբոլֆազլ Շեքարչին երկուշաբթի օրը Թեհրանում Խորամշահրի ազատագրման 40-րդ տարեդարձի շրջանակներում ասել է, որ Իրանը ահաբեկչության զոհ է դարձել, և մոտ 17000 Իրանի քաղաքացիներ սպանվել են թշնամու կողմից։
Նա հավելել է.«Մարդու իրավունքների մասին ամերիկացիների և նրանց դաշնակիցների պնդումները կեղծ են»:
Անդրադառնալով կիրակինօրը Հասան Սայադ Խոդայիի սպանությանը, Սարդար Շեքարչին ասել է.<րբ իսլամական հեղափոխության թշնամիները երբ հուսահատվում են և տեսնում են, որ իրենց առջև փակ են բոլոր ճանապարհները, ահաբեկչական գործողությունների են դիմում>:
Իրանի զինված ուժերի ավագ խոսնակը հայտարարել է.«Իսլամական հեղափոխության թշնամիների սպանությունը ոչ թե հաջողություն է, այլ ցույց է տալիս նրանց պարտությունը»։