Մայիս 23, 2022 17:41 Asia/Tehran

Իրանի բանակի հակաօդային պաշտպանության ուժերի հրամանատարը հայտարարել է «Բավար 373» հրթիռային համակարգը երկրի պաշտպանության ստորաբաժանումների օպերատիվ ցիկլին միանալու մասին։

Բրիգադային գեներալ Ալիռեզա Սաբահիֆարդը, նշելով, որ <Բավար 373> հրթիռային համակարգը լիովին ինտեգրված է պաշտպանական ստորաբաժանումների օպերատիվ ցիկլի մեջ, ասել է, որ այսօր պաշտպանության ուժերի մարտունակությունը բազմապատկվել է։

Նշելով, որ  վերջին զորավարժությունում 152 կմ հառավորության վրա <Բավար 373> հրթիռային համակարգը շատ լավ և հաջողությամբ կառողացել է խոցել թիրախները, Սաբահիֆարդը հավելել է.«Մոտ ապագայում կիրականացվի Բավար 373 հրթիռային համակարգի հեռահարությունը մեծացնելու թեստը, որը հպարտության առիթ կհանդիսանա իրանցիների համար»:

Բրիգադային գեներալ Ալիռեզա Սաբահիֆարդը հստակեցրել է.«Իրանցի մասնագետների ջանքերի շնորհիվ, լիարժեք գործում են ռադարային, հրթիռային և հրետանային և էլեկտրոնային համակարգերը»:

Նա ընդգծել է, որ այսօր Իրանի բանակի հակաօդային պաշտպանության ուժերի հետախուզական համակրգը արդիականացվել է և վերահսկում է սահմաններից հարյուրավոր կիլոմետր հեռավորության վրա։