Մայիս 24, 2022 06:46 Asia/Tehran
  • Իրանն ու Օմանը վճռական են՝ ընդլայնելու տնտեսական համագործակցությունը

Իրանի նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռաիսիի Օման կատարած այցի ավարտին, երկու երկրների ղեկավարները համատեղ հայտարարություն են տարածել, որում շեշտը դրվել է տնտեսական համագործակցության ընդլայնման վրա:

Համատեղ հայտարարության մեջ  Օմանի սուլթանը բարձր է գնահատել Իրանի նախագահի և նրա կառավարության քաղաքականությունը և դիրքորոշումը՝ բոլոր, հատկապես հարևան երկրների հետ կառուցողական ու բաց հարաբերությունների հաստատման ուղղությամբ:

 

Օմանի սուլթանը նշել է, որ այս դիրքորոշումը  նպաստում է դրական ու կառուցողական հարաբերությունների զարգացմանը, որոնք հիմնված են փոխադարձ հարգանքի, համագործակցության և բարիդրացիության վրա՝ ընդհանուր տնտեսական, առևտրային և մշակութային շահերի ապահովման  և  տարածաշրջանային անվտանգությունն ու կայունությունն ամրապնդելու նպատակով:

Հայտարարության մեջ ասված է. «Այաթոլլահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի և Օմանի սուլթան Հայթամ բեն Թարիքի հանդիպման ժամանակ քննարկվել են երկկողմ համագործակցության հորիզոնները։

 

Կողմերը ողջունել են ներդրումների, սպորտի, գյուղատնտեսության, ձկնաբուծության, անասնաբուծության, ծովային տրանսպորտի, լոգիստիկայի, նավահանգիստների և նավթի և գազի ոլորտներում փոխըմբըռնման հուշարգրերի և համաձայնագրերի ստորագրումը»:

Երկու երկրների ղեկավարները հանդիպման ժամանակ քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հացերի շրջանակ, ինչպես նաև ընդգծել տարածաշրջանում և աշխարհում անվտանգության և կայունության ապահովմանն ուղղված ջանքերի կրկնապատկման կարևորությունը, այդ թվում՝ տարածաշրջանային և միջազգային շրջանակներում երկու երկրների միջև համակարգման ու խորհրդատկցությունների անհրաժեշտությունը՝ տարածաշրջանում ու աշխարհում անվտանգությունն ու կայունությունն ապահովելու նպատակով:

Իրանի և Օմանի ղեկավարներն  ընդգծել են նաև ահաբեկչության և ծայրահեղականության բոլոր ձևերի դեմ պայքարի կարևորությունը։