Մայիս 24, 2022 06:56 Asia/Tehran
  • ԻԻՀ ԶՈՒ ԳՇ պետ. ԻՀՊԿ հրամանատարի սպանությունն անպատասխան չի մնալու

Իրանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը հայտարարել է. «ԻՀՊԿ բարձրաստիճան զինվորական գնդապետ Հասան Սայադ Խոդայիի սպանությունն անպատասխան չի մնա»։

Երկուշաբթի օրը,  Հասան Սայադ Խոդայիի նահատակության կապակցությամբ։հղված ցավակցական ուղերձում, գեներալ-մայոր Մոհամմադ Բաղերին նշել է. «Այս բարձրաստիճան զինվորականի սպանությունը վկայում է մարդու իրավունքների կեղծ պահանջատերերի գռեհկության ու նվաստացման և Դիմադրության ճակատի դեմ խայտառակ պարտությունները կոծկելու հուսահատ ջանքերի մասին: Այս հանցագործությունն, անշուշտ, անպատասխան չի մնա»։

 

Բաղերիի ուղերձում ասված է. «Անկասկած այս նահատակ հրամանատարը, ում կյանքն անցավ հեղափոխության ու իսլամական համակարգի վեհ գաղափարների, ինչպես նաև Իրանի անվտանգությունն ու արժանապատվությունը պաշտպանելով,  պահակազորի նվիրյալ ու խիզախ ծառայողի օրինակ է»: