Մայիս 24, 2022 13:04 Asia/Tehran
  • Իրանի դեսպանը հանդիպել է Իրաքի էներգետիկայի նախարարի հետ

Իրաքում Իրանի դեսպանը հանդիպել է Իրաքի էներգետիկայի նախարարի հետ: Կողմերը քննարկել եբ երկկողմ համագործակցության հետ կապված հարցեր:

Ըստ Իրանի ուսանողների լրատվական գործակալության (ISNA) հաղորդման՝, Բաղդադում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մոհամմադ Քազեմ Ալ-Սադեղը շարունակելով իր հանդիպումները Իրաքի կաբինետի անդամների (ներքին գործերի, էլեկտրաէներգիայի, սպորտի և երիտասարդության նախարարներ) և նախարարների հետ, հանդիպում է ունեցել  Իրաքի էներգետիկայի նախարար Էհսան Աբդուլ Ջաբբար Իսմայիլի հետ:

Երկու երկրների պաշտոնյաները քննարկել են նավթի և գազի ոլորտում երկկողմ համագործակցության վերջին իրավիճակը։

Ըստ հաղորդման,  կողմերը պայմանավորվել են ստեղծել համագործակցության համատեղ կոմիտե, և որոշվել է, որ այդ կոմիտեի նիստերում կքննարկվեն համատեղ նավթահորերի վերաբերյալ հարցեր, որոնց շուրջ կլինեն քննարկումներ և կկայացվեն որոշումներ:

Իրաքի հարցերով Իրանի նավթի նախարարի ներկայացուցիչը նույնպես ներկա է եղել Իրաքի էներգետիկայի նախարարի հետ Իրանի դեսպանի հանդիպմանը:

Պիտակ