Մայիս 24, 2022 19:29 Asia/Tehran
  • Իրանի Իսլամական խորհրդարանի պատգամավորները վաղը կհանդիպեն  հեղափոխության գերագույն առաջնորդի հետ

Իրանի Իսլամական խորհրդարանի ղեկավար կազմի անդամը հայտնել է, որ պատգամավորները 11-րդ խորհրդարանի գործունեության երրորդ տարվա մեկնարկին հանդիպելու են Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի հետ։

Անդրադառնալով խորհրդարանի գործունեության յուրաքանչյուր տարվա նստաշրջանի մեկնարկին,  Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի հետ պատգամավորների հանդիպմանը, Ռուհոլլահ Մոթեֆաքեր Ազադն ասել է.«Երկու տարի առաջ՝ կորոնավիրուսի բռնկման պատճառով, հանդիպումն անցկացվել  է տեսակոնֆերանսի ձևաչափով, սակայն այս տարի առաջին անգամ այս հանդիպումը տեղի կունենա խորհրդարանում»:

Մոթեֆաքեր Ազադը հավելել է.«Վաղը կայանալիք հանդիպման ժամանակ, Իրանի Իսլամական Խորհրդարանի նախագահը զեկույց կներկայացնի 11-րդ խոհրդարանի գործունեության վերաբերյալ»։