Մայիս 25, 2022 11:44 Asia/Tehran
  • Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը վերընտրվել է Իրանի իսլամական խորհրդարանի նախագահի պաշտոնում

Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը երրորդ անգամ վերընտրվել է Իրանի իսլամական խորհրդարանի նախագահի պաշտոնում:

Խորհրդարանի այսօրվա նիստում,  281 ձայնից 194 կողմ ձայնով, Ղալիբաֆն ընտրվել է խորհրդարանի 11-րդ շրջանի  նախագահ։

Մյուս թեկնածուներից Մորթեզա Աղաթեհրանին ստացել է 53 ձայն, Էլիաս Նադերանը՝ 21, Ֆերեյդուն Աբբասին՝ 3: ԱնՆվավաեր է ճանաչվել 10 ձայն։

Նիստի ընթացքում կայացել են նաև նախագահական խորհրդի ընտրությունները   և նշանակվել առաջին և երկրորդ փոխնախագահները։  Ալի Նիքզադը և Աբդոլռեզա Մասրին, յուրաքանչյուրը ստանալով ընդհանուր 280-ից 168 ձայն, ընտրվել են համապաստախանաբար առաջին և երկրորդ փոխնախագահի խաշտոնում: