Մայիս 25, 2022 12:00 Asia/Tehran
  • Իրանի ԱԳ նախարարը մեկնել է Շվեյցարիա

Դավոսի համաշխարհային ֆորումին մասնակցելու նպատակով, ԻԻՀ ԱԳ նախարարը Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը մեկնել է Շվեյցարիա:

Համաշխարհային տնտեսական ֆորումը ոչ պետական հիմնադրամ է։ Առավել հայտնի է Դավոսի ամենամյա ֆորում անունով։ Ֆորումին հրավիրվում են բիզնեսի առաջատար ներկայացուցիչներ, քաղաքական առաջնորդներ, նշանավոր մտավորականներ և լրագրողներ՝ քննարկելու համաշխարհային զարգացման ուղիները: