Իրանի նավթի նախարար. Իրանը և Ռուսաստանը համագործակցելով չեզոքացնում են պատժամիջոցները
Իրանի նավթի նախարարն ընդգծել է, որ Իրանն ու Ռուսաստանը համագործակցելով անարդյունավետ են դարձնում պատժամիջոցները։
Իրանի նավթի նախարար Ջավադ Օջին Իրանի և Ռուսաստանի միջև կայացած առևտրական համաժողովի ժամանակ ասել է.«Որոշվել է 13-րդ կառավարությունում Ռուսաստանի հետ մեր առևտրային հարաբերությունների մակարդակը տարեկան հասցնել քառասուն միլիարդ դոլարի»:
Իրանի նավթի նախարարն հավելել է.«Իրանն ու Ռուսաստանը պատժամիջոցների տակ են, բայց բոլոր ոլորտներում համագործակցության և հարաբերությունների զարգացման դեպքում կարող են չեզոքացնել պատժամիջոցները»:
Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակն ասել է.«Տնտեսական և առևտրային առումով Իրանը Ռուսաստանի առևտրատնտեսական հուսալի գործընկերն է»:
Նա հավելել է.«Իրանի և Ռուսաստանի միջև քաղաքական հարաբերությունները գտնվում են ամենաբարձր մակարդակում»։