Մայիս 25, 2022 18:21 Asia/Tehran
  • Ծովակալ  Քավիանի. Իրանի Իսլամական Հանրապետության բանակի ռազմածովային ուժերի ներկայությունը ծովերում մշտական ​​է

ԻԻՀ բանակի ռազմածովային ուժերի փոխհրամանատարն ընդգծել է.« Իրանի Իսլամական Հանրապետության բանակի ռազմածովային ուժերի ներկայությունը ծովերում մշտական ​​է, և ծովում Իսլամական հեղափոխության և Իրանի սիրելի ժողովրդի շահերի պաշտպանությանն ուղղված գործողությունները շարունակական են»:

Ծովակալ Համզե Ալի Քավիանին հավելել է.«Իրանն ունենալով բազմաթիվ հաղթաթուղթ, ինչպիսի են՝ կանխարգելիչ ուժը, միջուկային արդյունաբերությունը և տարածաշրջանում հզոր ծովուժն ու հրթիռների լայն տեսականին, այսօր շատ խոսքեր ունի ասելու տիրակալ համակարգի դիմաց, և մեկուսացված երկիր չէ»:

Ռազմածովային ուժերի փհրամանատարը  նշել է. «Ծովային գործողությունները կշարունակվեն հանուն Իսլամական հեղափոխության շահերի և Իրանի սիրելի ժողովրդի պաշտպանության և նավագնացությունը կշարունակվի  իսլամական աշխարհի և նոր իսլամական քաղաքակրթության անունից իսլամական համակարգի հզորությունն ի ցույց դնելու համար»: