Ամիր Աբդոլլահյան.Դավոսում ընթացող համաժողովում կներկայացնեմ տնտեսության և առևտրի ոլորտում Իրանի ծրագրերն ու հայեցակետերը
Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարարը հայտարարել է.«Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական համաժողովում կներկայացնեմ Իրանի տեսակետները, հնարավորություններն ու կարողությունները տնտեսության և առևտրի ոլորտում»:
Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը, ով մեկնել է Շվեյցարիա՝ մասնակցելու Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովին, այսօր Ցյուրիխ ժամանելուց հետո ասել է. «Հաշվի առնելով, որ 13-րդ կառավարության արտաքին քաղաքականության ծրագրի առնվազն 40 տոկոսը կենտրոնացած է տնտեսական և առևտրային խնդիրների վրա, ես Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական համաժողովում կներկայացնեմ Իրանի տեսակետները, հնարավորություններն ու կարողություններն այս կապացկությամբ»:
«Այսօր Դավոսում ընթացող համաժողովում նախատեսված են երկկողմ հանդիպումներ, որոնք բնականաբար կօգտագործենք աշխարհի որոշ երկրների հետ Իրանի Իսլամական Հանրապետության հարաբերությունները զարգացնելու համար»,- հավելել է Ամիր Աբդոլլահյանը։