Մայիս 26, 2022 07:54 Asia/Tehran
  • Թախթռավանչի. Հումանիտար օգնութւոնը չպետք է քաղաքականացվի

ՄԱԿ-ում Իրանի դեսպան և մշտական ներկայացուցիչ Մաջիդ Թախթռավանչին, ընդգծելով հակամարտող տարածքներում խաղաղ բնակչությանը տրամադրվող հումանիտար աջակցության ծավալը մեծացնելու անհրաժեշտությունը, հավելել է. «Մարդասիրական օգնությունը ոչ մի դեպքում չպետք է քաղաքականացվի»:

Չորեքշաբթի օրը, հակամարտությունների շրջաններում քաղաքացիական պաշտպանության  թեմայով ՄԱԿ-ի ԱԽ նիստում ունեցած ելույթում, անդրադառնալով Արևմտյան Ասիայի վրա հակամարտությունների ազդեցությանը, Մաջիդ Թախթռավանչին ասել է. «Հակամարտություններն ու զինված բախումները կործանարար ազդեցություն են ունեցել Արևմտյան Ասիայի վրա: Տարածքում, որտեղ ակնհայտորեն խախտվում է միջազգային մարդասիրական իրավունքը»։

Անդրադառնալով Եմենի, Պաղեստինի, Գազայի և Սիրիայի հակամարտությունների հետևանքով խաղաղ բնակչությանը հասցված լուրջ վնասների վերաբերյալ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի զեկույցին, նա հավելել է. «Զինված հակամարտությունների ժամանակ քաղաքացիական անձանց պաշտպանելը մարդասիրական իրավունքի հիմնարար սկզբունքն է։ Այնուամենայնիվ, միջազգային հանրությունը ականատես է դառնում միջազգային մարդասիրական իրավունքի խախտման ու դրա համար պատասխանատվության բացակայության»:

Խոսելով Covid-19-ի համավարակի հետևանքների և պատվաստանյութի անարդար բաշխման մասին, Թախթռավանչին ասել է. «Գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ աշխարհի շատ երկրներում պատվաստանյութի արտադրությունը մեծապես օգնել վերահսկել համավարակը: Սակայն պատվաստաբնյութի բաշշումն անհավասար է եղել: Մոտ երեք միլիարդ մարդ դեռևս չի ստացել  առաջին ներարկումը: Նրանցից շատերն ապրում են առողջապահական վատ համակարգ ունեցող երկրներում»: