Մայիս 26, 2022 08:18 Asia/Tehran
  • Պատժամիջոցներին հակազդելն Իրանի իսլամական Խորհրդարանի հիմնական ռազմավարությունն է

Իրանի իսլամական խորհրդարանի պատգամավորների հետ ԻԻՀ առաջնորդի հանդիպման ժամանակ, խորհրդարանի նախագահը ներկայացրել է 11-րդ գումարման խորհրդարանի վերջին երկու տարիների աշխատանքը:

Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆն ասել է. «11-րդ խորհրդարանի հիմնական ռազմավարությունը համապատասխան օրենքների ընդունման միջոցով պատժամիջոցների չեզոքացումն է»։

Նա հավելել է. ««Պատժամիջոցների վերացման ռազմավարական գործողությունների մասին օրենքը»  վերջին երկու տասնամյակների ընթացքում իսլամական համակարգի առջև ծառացած խնդիրների լուծմանն ուղղված 11-րդ կառավարության արդյունավետ քայլերից էր, որն ուղի հարթեց միջուկային արդյունաբերության զարգացման համար, փոխեց միակողմանի քաղաքականության ուղին ու բանակցողներին հնարավորություն տվեց հասնել լավ համաձայնության»:

Ղալիբաֆը հավելել է. «Ժամանակի հետ պարզ դարձավ, որ բանակցություններում իրանական կողմը կարողացավ արտոնություններ տսանալ հենց այս օրենքի կիրառման շնորհիվ»: