Իրանի ԱԳ նախարարը Համաշխարհային տնտեսական համաժողովում ասել է.Իրանի պահանջները չպետք է սահմանափակել ԱՄՆ-ի ահաբեկչական ցուցակում ներառված ԻՀՊԿ-ի անվամբ
Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական ամենամյա ֆորումի շրջանակում ԻԻՀ ԱԳ նախարարն ընդգծել է.«Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին ԱՄՆ-ի ահաբեկչական ցուցակում ընդգրկելու հարցը կողմնակի խնդիր է, որը մեծացվել է իսրայելական լոբբիի կողմից, և Իսլամական Հանրապետության համար առաջնահերթությունն Իրանի ժողովրդի շահերն են»:
Շվեյցարիայի Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում CNN-ի հետ զրույցում Իրանի արտգործնախարարն ասել է.«Բանակցությունները դադարեցնելու հիմնական պատճառն Իրանի շահագրգռվածությունն է, օժտվելու լիարժեք տնտեսական առավելություններով»:
Ամիր Աբդոլլահյանը հավելել է.«Մենք բազմաթիվ տեղեկություններ ունենք, որ սիոնիստները պատանդ են վերցրել ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունը»։
Նշելով, որ Իրանի արտաքին քաղաքականության մեջ ատոմային ռումբը տեղ չունի,Ամիր Աբդոլլահյանը հավելել է.«Ատոմային էներգիայի գործակալությունը բազմիցս այցելել է իրանական կենտրոններ եւ հայտարարել, որ իրանցիները չեն ձգտում զենք ստեղծել»։
Իրանի արտգործնախարարն ասել է.«Մենք Սաուդյան Արաբիայի հետ պայմանավորվել ենք հանդիպել արտգործնախարարության պաշտոնյաների կամ արտգործնախարարների մակարդակով»։