ԻԻՀ գերագույն առաջնորդը ցավակցական ուղերձ է հղել Աբադանում տեղի ունեցած դժբախտ պատահարի կապակցությամբ
Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ այաթոլլահ Խամենեին ցավակցական ուղերձ է հղել Իրանի հարավ-արևմտյան Խուզեստան նահանգում շենքի փլուզման հետևանքով մի խումբ քաղաքաիների զոհվելու կապակցությամբ։
Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի ուղերձում ասված է.
«Հանուն Աստծու
Այս պահին առաջնահերթությունն է Աբադանում տեղի ունեցած դժբախտ պատահարի զոհերի թիվը կրճատելու նպատակով բոլոր հնարավորություններն օգատգործելը և արագ գործողությունների ձեռնարկումն, ինչպես նաև դեպքի մեղավորներին պատասխանատվության ենթարկելը: Մեր երկրի բոլոր պաշտոնյաներն ու պատասխանատվուները պետք է համախմբված ջանքեր գործադրեն՝ նման դեպքերի կրկնությունը կանխելու համար:
Շնորհակալ եմ կառավարության պաշտոնյաներից՝ վերջին մի քանի օրերի աշխատանքի համար և պահանջում եմ այս հարցում դրսևորել լիակատար հետևողականություն ու լրջություն»:
Երկուշաբթի օրը փլուզում էր տեղի ունեցել Աբադանի Ամիրի փողոցում գտնվող «Մետրոպոլ» 10-հարկանի գրասենյակային-առևտրային շենքում:
Դեպքի հետևանքով զոհվել է առնվազն 19, վիրավորվել՝ 30 քաաղքացի:
Վթարի առաջին իսկ օրից փրկարարներն աշխատում են՝ փլատակների տակ մնացած քաղաքացիներին փրկելու ուղղությամբ: