Մայիս 27, 2022 08:21 Asia/Tehran
  • Ամիր Աբդոլլահյանը հանդիպել է Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումի նախագահի հետ

Հինգշաբթի օրը, Շվեյցարիայի Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում, ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը հանդիպել է ֆորումի նախագահ Բորգե Բրենդեի հետ:

Հանդիպմանն անդրադառնալով տարածաշրջանային և միջազգային փոխադրումների և տարանցման, ինչպես նաև նավթի և գազի արդյունաբերության ոլորտներում Իրանի հնարավորություններին, Ամիր Աբդոլլահյանը նշել է, որ հարևան երկրների հետ համագործակցության և առևտրի ընդլայնումն ԻԻՀ արտաքին քաղաքականության առաջնահերթությունն է։

ԻԻՀ ԱԳ նախարարը հայտարարել է, որ Իրանը պատտրաստ է համագործակցել Համաշխարհային տնտեսական ֆորումի՝ բացահայտելու այս նախաձեռնության հնարավորությունները:

Ողջունելով Իրանի վարած տնտեսական դիվանագիտության և հարևանների հետ համագործակցության ընդլայնման քաղաքականությունը,  Բորգե Բրենդեն նշել է, որ ֆորումի մասնակից Պարսից ծոցի առափնյա երկրները շահագրգռված են ընդլայնելու Իրանի հետ տնտեսական համագործակցությունը:

Նա հավելել է, որ Համաշխարհային տնտեսական ֆորոմումը պատրաստ է քննարկել Իրանի առաջարկները:

 Բորգե Բրենդեն հույս  է հայտնել, որ հակաիրանական պատժամիջոցների չեղարկմանն ուղղված Իրանի ու գերտեւթյունների միջև ընթացող բանակցություններն արդյունավբետ կլինեն և հիմք կստեղծեն  տարածաշրջանային և համաշխարհային տնտեսության զարգացման նպատակով Իրանի հնարավորություններն օգտագործելու համար։