Մայիս 27, 2022 08:40 Asia/Tehran
  • ԻՀՊԿ գլխավոր հրամանատար. Իսրայելի ահաբեկչական գործողությունն անպատասխան չի մնա

ԻՀՊԿ գլխավոր հրամանատարը հայտարարել է, որ Իսրայելի վերջին ահաբեկչական գործողությունն անպատասխան չի մնա և թշնամին պետք է սպասի դրա արձագանքին:

Շաբաթ օրը, համաշխարհային բռնատիրության հետ կապված հակահեղափոխայկան խմբի անդամները Թեհրանում սպանել են է ԻՀՊԿ բարձրաստիճան հրամանատար Սայադ Խոդայիին:

 

Հինգշաբթի օրը, նահատակ Սայյադ Խոդայիի հիշատակի արարողության ժամանակ, Iran Press-ին տված հարցազրույցում, ԻՀՊԿ գլխավոր հրամանատար, գեներալ Հոսեյն Սալամին ասել է. «Միացյալ Նահանգները և Իսրայելը երկու ահաբեկչական ռեժիմներ են, որոնք, ինչպես Հիրոսիմայի և Նագասակիի դեպքում, զանգվածային ոչնչացման զենք են օգտագործում մարդկանց սպանելու համար»:

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանատարը հավելել է.«Երբ ամերիկյան և իսրայելական թշնամիները պարտություն են կրում,  դիմում են սպանության մեթոդին»:

Նա հավելել է. «Իսլամական Իրանի վճռական է՝ վրեժշխնդիր լինել ԱՄՆ-ից ու Իսրայելից»: