Մայիս 27, 2022 11:53 Asia/Tehran
  • Իրանն արտահանել է 72 մլն դոլարի նանոտեխնոլոգիական արտադրանք

Իրանի Նանոտեխնոլոգիայի շտաբի քարտուղարը հայտարարել է 72 մլն դոլարի նանոտեխնոլոգիական արտադրանքի արտահանման մասին։

Իրանի նանոտեխնոլոգիայի շտաբի քարտուղար  Սայիդ Սարքարը հինգշաբթի օրը Թավրիզի տրակտորաշինական ընկերություն կատարած այցի ընթացքում ասել է.«Իրանը նանոտեխնոլոգիայի բնագավառում քանակական և որակական զարգացման առումով շարունակում է զբաղեցնել չորրորդ տեղն աշխարհում»:

Նա նշել է.«Իրանի նանոտեխնոլոգիաների արտահանման աշխարհագրությունը ներառում է 45 երկիր, այդ թվում՝ Հարավային Կորեա, Ավստրալիա, Գերմանիա, Բրիտանիա, Ֆրանսիա, Ռուսաստան, Մալայզիա, Ինդոնեզիա և նույնիսկ Լատինական Ամերիկա: Դա վկայում է իրանցի գիտնականների ներուժի մասին»:

Սարքարը շեշտել է.«Իրանի նանոտեխնոլոգիական կարողությունները ներկայումս օգտագործվում են արդյունաբերական տեխնոլոգիաների 18 ոլորտներում, և այդ ջանքերի արդյունքում շուկայում արտադրված և հաստատված արտադրանքի ավելի քան 1120 տեսակ կա, որոնք արտադրվում են նանո ոլորտում գործող 330 գիտելիքահենք ընկերությունների կողմից և առաջարկվում ներքին և արտասահմանյան շուկաներին»։