Մայիս 27, 2022 11:55 Asia/Tehran
  • Շամխանին կարևորել է ԱՄՆ-ի միակողմանի քաղաքականությանը հակազդելը

Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարն ասել է.«Աշխարհը պետք է միավորվի ընդդեմ ԱՄՆ-ի միակողմանի քաղաքականության»։

Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին, ով մեկնել է Տաջիկստան՝ մասնակցելու տարածաշրջանային անվտանգության չորրորդ երկխոսությանը,  հանդիպել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւի հետ: Կողմերը զրուցել են երկկողմ, տարածաշրջանային եւ միջազգային հարցերի շուրջ։

Հանդիպման ընթացքում Շամխանին նշել է.«ԻԻՀ-ն 43 տարի ենթարկվել է պատժամիջոցների և դարձել է անկախ երկրներին  քաղաքական կամք պարտադրելու և պատժամիջոցները չեզոքացնելու խորհրդանիշը»։

Շամխանին ընդգծել է Թեհրան-Մոսկվա ռազմավարական համագործակցության անհրաժեշտությունը՝ ԱՄՆ-ի միակողմանի քաղաքականությանը հակազդելու համար, հավելելով.«Պատժամիջոցների պայմաններում համակեցության հարթակի ստեղծումը և պատժամիջոցները արտադրողական և էնդոգեն տնտեսության ամրապնդման հնարավորության վերածելն անհրաժեշտություն է»։

Պիտակ