Մայիս 27, 2022 17:42 Asia/Tehran
  • Էյնոլլահի. ԱՄՆ պատժամիջոցները բազմաթիվ զոհերի պատճառ են դարձել համաշխարհային առողջապահության ոլորտում

Իրանի առողջապահության, բուժման և բժշկական կրթության նախարարը հայտարարել է. «ԱՄՆ միակողմանի բանկային և ֆինանսական պատժամիջոցները մեծացրել են համաշխարհային առողջապահության ոլորտում գրանցված կորուստները»։

Բահրամ Այնոլլահին Ժնևում կայացած Առողջապահության համաշխարհային 75-րդ ասամբլեայի ժամանակ ասել է. «ԱՄՆ միակողմանի բանկային և ֆինանսական պատժամիջոցները բազմաթիվ կորուստների պատճառ են դարձել համաշխարհային առողջապահության ոլորտում»։

Իրանի առողջապահության, բուժման և բժշկական կրթության նախարարը հավելել է. «Քովիդ 19-ը և դրան հաջորդած մարտահրավերները սպառնում են ոչ միայն առողջապահության ոլորտին, այլև խաղաղությանը և անվտանգությանը»։

Նա ընդգծել է. «Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը պետք է շարունակի կատարել իր օժանդակող դերը պատվաստանյութերի, դրանց ներքին արտադրության և արդար բաշխման հարցում»:

Ըստ Էյնոլլահիի, համավարակի ժամանակ Իրանը որոշեց արտադրել  պատվաստանյութեր, քանի որ և բժշկական սարքավորումների հասանելիությունը սահմանափակ էր, և Միացյալ Նահանգների միակողմանի պատժամիջոցները մեծացրել էին համավարակի հետևանքները:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio

 

Պիտակ