Իրանը կարևոր դեր ունի աշխարհում գյուղատնտեսական արտադրանքի արտադրության ոլորտում
Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (FAO) հայտարարել է, որ կարևոր գյուղատնտեսական ապրանքների արտադրությամբ Իրանն աշխարհում զբաղեցնում է երրորդից իներորդ տեղերը:
Իր վերջին զեկույցում, որը հիմնված է 2020 թվականի վիճակագրության վրա, FAO-ն նշել է. «Իրանն արմավի, մեղրի, պիստակի և ընկույզի երրորդ խոշորագույն արտադրողն է աշխարհում»:
Կազմակերպությունը նշում է, որ Իրանում խուրմայի արտադրությունը կազմում է տարեկան 1,28 մլն տոննա, իսկ Եգիպտոսը և Սաուդյան Արաբիան զբաղեցնում են համապատասխանաբար առաջին և երկրորդ հորիզոնականները։ Իրանը տարեկան արտադրում է 80 հազար տոննա մեղր և այդ ոլորտում երրորդ տեղում է Չինաստանից և Թուրքիայից հետո, իսկ Չինաստանն աշխարհում մեղրի ամենամեծ արտադրողն է՝ տարեկան 458 հազար տոննա արտադրությամբ։
FAO-ն նաև հայտարարել է, որ Իրանում պիստակի արտադրությունը 2020 թվականին կազմել է 190 հազար տոննա, ինչը Իրանին դարձնում է աշխարհի երրորդ ամենամեծ արտադրողն ԱՄՆ-ից և Թուրքիայից հետո։
Իրանն ընկույզի արտադրությամբ երրորդ տեղն է զբաղեցնում աշխարհում՝ տարեկան 356 հազար տոննա: