Մայիս 28, 2022 16:24 Asia/Tehran

Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական գործակալությունը առաջին անգամ հրապարակել է Իրանի բանակի անօդաչու թռչող սարքերի գաղտնի բազայի նկարները։

Այս գաղտնի բազայի գործարկմամբ, որը նախագծվել և կառուցվել է հարյուրավոր մետր  գետնի խորության տակ, Իրանի Իսլամական Հանրապետությունը դարձել է տարածաշրջանում անօդաչու թռչող սարքերի գերակա ուժը։ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ-մայոր Մոհամմեդ Բաղերին և Իսլամական Հանրապետության բանակի գլխավոր հրամանատար գեներալ-մայոր Աբդոլ Ռահիմ Մուսավին այցելել են այս ստորգետնյա ԱԹՍ-ների  բազա։ Այս բազան նոր հնարավորություններ է ստեղծել երկրի բանակի և զինված ուժերի մարտունակության ոլորտում։

Այս այցի ընթացքում գեներալ Բաղերիին ներկայացվել են տարբեր ռազմական, հարձակողական և հեռահար անօդաչու թռչող սարքերի արտադրության ոլորտում վերջին ձեռքբերումները։