Իրանում տեղի է ունեցել «Հեյդար» թևավոր հրթիռի և ԱԹՍ-ի շնորհանդեսը
Այսօր Թեհրանում տեղի է ունեցել Իրանի զինված ուժերի երկու նոր ձեռքբերումների՝ «Հեյդար» թևավոր հրթիռի և ԱԹՍ-ի շնորհանդեսը:
ԻԻՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Բաղերիի ԻԻՀ բանակի անօդաչու թռչող սարքերի թիվ 313 ռազմավարական բազա կատարած այցի ընթացքում առաջին անգամ ցուցադրվել են երկու նոր ձեռքբերումներ:
Առաջին ձեռքբերումը «Հեյդար 1» թևավոր հրթիռն է, որն արձակվում է Իրանի ՌՕՈՒ «Քաման-22» ԱԹՍ-ի և «Ֆոտրոսի» դյուրակիր համակարգերի միջոցով։
Հաղորդվում է, որ հրթիռն ունի 200 կիլոմետր հեռահարություն, իսկ թիրախը խոցելու պահին դրա արագությունը կազմում է ժամում 1000 կիլոմետր։

«Հեյդար» թևավոր հրթիռն իրանական առաջին թևավոր հրթիռն է, որը կարելի է արձակել անօդաչու թռչող սարքերից։
Երկրորդ ձեռքբերումը «Հեյդար-2» անօդաչու թռչող սարքն է:
Հաշվի առնելով տարածաշրջանային հակամարտություններն իրանական արտադրության ԱԹՍ-ները ցուցադրել են իրենց բարձր որակը՝ տարածաշրջանի մարտադաշտերում դիտարկման և հետախուզման, թիրախավորման և հարձակողական գործողություններ իրականացնելու ոլորտներում։