Իրանի ՆԳՆ. Իրանի սահմաններին կայուն անվտանգություն է հաստատված
Մայիս 28, 2022 17:51 Asia/Tehran
Իրանի ՆԳՆ անվտանգության և իրավապահ մարմինների փոխնախարարն ընդգծել է.«Իրանի սահմանները կայուն անվտանգություն է հաստատված»:
Շաբաթ օրը Սեյեդ Մաջիդ Միրահմադին այցելել է Ռիմդան սահմանային անցակետ։
Նա ասել է, որ այցի ընթացքում ուսումնասիրվել են առաջին անհրաժեշտության ապրանքների մաքսանենգության կանխումը, հարևան երկրների քաղաքացիների ապօրինի մուտքը, սահմանային փոխանակումները և ուղևորափոխադրումների համար անհրաժեշտ ենթակառուցվածքները։
Միրահմադին հավելել է․ «Բարելավվում և կազմակերպվում են նաև սահմանամերձ բնակիչների միջև առևտրային հնարավորությունները»։
Այս սահմանային անցակետը գտնվում է Չաբահարից 120 կմ հեռավորության վրա՝ Սիստան և Բելուչեստան նահանգի Դասթյարան քաղաքում։