Մայիս 28, 2022 18:45 Asia/Tehran

Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետն ու բանակի գլխավոր հրամանատարն այսօր թիվ 313 ռազմավարական անօդաչու թռչող սարքերի բազա կատարած այցի ընթացքում կարևորել են ԱԹՍ-ների նշանակությունը ժամանակակից մարտերում։

Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Բաղերին ասել է.-«Իրանի Իսլամական Հանրապետության բանակում և անօդաչու թռչող սարքերի ստորգետնյա ու անվտանգ օպերատիվ բազաներից մեկում անօդաչու թռչող սարքերի ոլորտում ռազմավարական մակարդակում զգալի  հզորություն տեսա»։

«Այն, ինչ մենք տեսանք վերջին տարիներին Կովկասում, և այսօր Ուկրաինայում և այլուր, իսկ մինչ այդ՝ Սիրիայում և Իրաքում ահաբեկիչների դեմ պայքարում և վերջին տասնամյակի այլ մարտերում, բոլորը վկայում են, որ անօդաչու թռչող սարքի ոլորտը զարգանում է». հավելել է գեներալ-մայոր Բաղերին։

Գեներալ-մայոր Բաղերին նշել է. «Իրանում  կառուցվում են ոչ միայն անօդաչու թռչող սարքեր, այլև անօդաչու թռչող սարքերի ստեղծման համար անհրաժեշտ ողջ տեխնիկան և սպառազինությունը»։

Իրանի Իսլամական Հանրապետության բանակի գլխավոր հրամանատար, գեներալ-մայոր Սեյեդ Աբդոլռահիմ Մուսավին թիվ 313 ռազմավարական անօդաչուների բազա կատարած այցի ժամանակ ասել է.«Զինված ուժերի ամենամեծ ձեռքբերումն այն է, որ մենք ոչ մի տեղից կախված չենք և ապահովում ենք այն ամենը, ինչ անհրաժեշտ է երկիրը պաշտպանելու և մեր առաքելությունները կատարելու համար, և երբեք հնարավոր չէ կանգնեցնել ռազմական  այդ թվում՝ ԱԹՍ-ների կարողությունը»: