Հունիս 02, 2022 08:32 Asia/Tehran
  • Իրանը ՇՀԿ-ին առաջարկել էսահմանել միասնական  արժույթ

Տնտեսական դիվանագիտության գծով Իրանի փոխարտգործնախարարը հայտարարել է, որ Թեհրանը ՇՀԿ-ին առաջարկել է անդամների միջև առևտուրը հեշտացնելու համար սահմանել միասնական արժույթ:

Մեհդի Սաֆարին ասել է. «Մեկուկես ամիս առաջ, որպես դիտորդ անդամ, մենք Շանհայի համագործակցության կազմակերպությանը նամակով առաջարկել ենք անդամների միջև միասնական արժույթ սահմանել»:

Նա հավելել է. «Եթե ​​գաղափարը կյանքի կոչվի, կլուծվեն Շանհայի համագործակցության կազմակերպության և այնպիսի հզոր տերությունների միջև առևտրային խնդիրները, ինչպիսիք են Չինաստանը, Հնդկաստանը, Պակիստանը և Ռուսաստանը»:

Անդրադառնալով Հյուսիս-Հարավ միջանցքի համաձայնագրի փաստաթղթի վերջնականացմանը և Սև ծովի միացմանը Պարսից ծոցին, Սաֆարին ընդգծել է, որ այս միջանցքով ապրանքների տեղափոխման հնարավորությունները կավելանան: 

Նա նշել է. «Այս ճանապարհով ծովային, երկաթուղային և ավտոմոբիլային ուղիներով բեռնափոխադրումների ծավալը կարող է հասնել է 30 միլիոն տոննայի, և այս ցուցանիշին հասնելու համար պետք է ավարտին հասցվի այս ճանապարհի երկաթուղային ենթակառուցվածքը»:

Պիտակ