Իրանի խորհրդարանի նախագահը հանդիպել է հայ գործընկերոջ հետ. երկու երկրների միջև առևտուրը 500 միլիոն դոլարից պետք է հասցվի մի քանի միլիարդ դոլարի
Իրանի Իսլամական Խորհրդարանի նախագահը Թեհրանում իր հայ գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ ընդգծել է. <Երկու երկրների միջև առևտուրը 500 միլիոն դոլարից պետք է հասցվի մի քանի միլիարդ դոլարի>:
Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալան Սիմոնյանը չորեքշաբթի ներկա գտնվելով Իրանի իսլամական խորհրդարան հանդիպել է Իսլամական խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի հետ։

Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆն ասել է, որ բյուրոկրատական խոչընդոտների վերացումը կարող է Հայաստանին օգնել օգտվել Իրանի ինժեներական ծառայություններից՝ տրանսպորտային երթուղիներ ստեղծելու համար։
Ղալիբաֆը հավելել է.«Արտաքին քաղաքականության ոլորտում խորհրդարանի և կառավարության առաջնահերթությունը հարևանների հետ հարաբերություններն են, իսկ այսօր՝ տարածաշրջանային իրավիճակի կրիտիկական պայմաներում, անհրաժեշտ է զարգացնել երկկողմ և տարածաշրջանային համագործակցությունը»:

Իրանի Իսլամական Խորհրդարանի նախագահն ասել է.«Այսօր փոխվել են բոլոր տնտեսական, արտադրական, բնակչության, տեխնոլոգիական և ռազմական բնութագրերը, հատկապես Արևմտյան Ասիայում և Եվրասիայում, և Ռուսաստան-Ուկրաինա պատերազմն արագացրել է այդ զարգացումները»:
Ղալիբաֆը նշել է, որ Սիոնիստական ռեժիմը և ԱՄՆ-ը տարածաշրջանում հետապնդում են իրենց շահերը և խաթարում են տարածաշրջանի անվտանգությունը, ուստի հարևան երկրները պետք է ուշադրություն դարձնեն այս խնդիրներին:

Անդրադառնալով երկու երկրների հարաբերությունների խորությանը, որոնք հիմնված են բարեկամության և ընդհանուր մշակույթի վրա՝ Հայաստանի Ազգային ժողովի նախագահն ասել է.«44-օրյա պատերազմը բազմաթիվ հետևանքներ ունեցավ Հայաստանի համար, և պետք է շնորհակալություն հայտնեմ Իրանի Իսլամական Հանրապետությանը իր դիրքորոշման և երկրների տարածքային ամբողջականության պահպանմանն աջակցելու համար»:

Ալեն Սիմոնյանը հավելել է. «Բազմաթիվ հնարավորություններ և կարողություններ կան երկու երկրների միջև առևտրի հաստատման և տնտեսական հարաբերությունների զարգացման համար, ուստի պետք է օգտագործել այս հնարավորությունները»։
