Հունիս 20, 2022 12:25 Asia/Tehran
  • Իրանի անդամակցությունը և ՇՀԿ զարգացման նոր հնարավորությունները

ՇՀԿ նիստում քննարկվել է կազմակերպությանն Իրանի անդամակցությա հարցը։

Շանհայի համագործակցության կազմակերպության. «Կենտրոնական Ասիայից մինչև Եվրասիա» միջազգային համաժողովը տեղի է ունեցել կազմակերպության կանոնադրության քսանամյակին Տաշքենդի Կենտրոնական Ասիայի միջազգային ինստիտուտում։

Հանդիպմանն ընդգծվել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության անդամակցությունը Շանհայի համագործակցության կազմակերպությանը նոր հեռանկարներ ու հնարավորություններ է ընձեռում այս կազմակերպության զարգացման համար։

Հանդիպմանը քննարկվել են այնպիսի հարցեր, ինչպիսիք են ռազմավարական կայունության և անվտանգության տեսլականը, Կենտրոնական Ասիայում տարածաշրջանային համագործակցության խթանումը կազմակերպության անդամների միջև վստահության ամրապնդման միջոցով, Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի դերը ՇՀԿ-ն որպես առաջնահերթ ձևաչափ ստեղծելու գործում և հետազոտվել է տարածաշրջանների միջև հարաբերակցության ուժեղացումը:

Սեպտեմբերի 15-ին եւ 16-ին Սամարղանդ քաղաքում ՇՀԿ-ի անդամ երկրների նախագահների հանդիպմանը կքննարկվի Իրանի անդամակցության հարցը, կստորագրվեն համապատասխան փաստաթղթերը։

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio

 

Պիտակ