Հունիս 22, 2022 18:33 Asia/Tehran
  • «Ծնունդից՝ ծնունդ»

Հեղինակ՝ Արա Շահվերդյան Իրանահայության տոմարական տոների եւ ծիսակատարութունների քննական ուսումնասիրություն՝ պարսկերեն լեզվով:

Անհերքելի պատմական փաստ է հավատալիքների ու գիտության մեծ ազդեցության դրոշմը ժողովուրդների ու ազգերի կյանքի ու գիտակցության վրա:

 Իհարկէ ժողովուրդների մոտ տիրող, մի շարք սովորույթներ եւ ծեսեր ժամանակի պարտադրանքի  ներքո  ենթարկվել են ակնառու կամ՝  աննշան փոփոխությունների եւ կամ՝ որպես բնական հոլովույթի արդյունք՝  ժամանակի ընթացքում խամրում  են սերնդափոխության հետ, բայց  այն, ինչ հաստատ է՝ իրենց կրած  տարատեսակ փոփոխություններով  հանդերձ սովորույթների եւ հավատալիքների մեծ մասը դեռևս դերակատար կերպով ապրում են իրենց  ուրույն կյանքով:

Ա. Շահվերդյանը սույն ամփոփ, բայց վերլուծական ուսումնասիրությունով փորձ է կատարել բացահայտելու եւ ծանոթացնելու հայկական կրոնական եւ աշխարհիկ ծիսակատարությունները սևեռելով իրանահայ հնավանդ համանյքի պատմությանն ու սովորույթներին:

Սույն հակիրճ աշխատասիրությունը ժամանակին եղել է հեղինակի՝ ԻԻՀ Խորհրդարանում հյուսիսային իրանահայության պատգամավոր Արա Շահվերդյանի բարձրագույն  կրթության ավարտաճառը:

 

 

Պիտակ