Թեհրանի համալսարանի ռեկտորը հանդիպել է ԵՊՀ ռեկտորի հետ
Երևանի պետական համալսարանի ռեկտորի հետ հանդիպման ժամանակ, Թեհրանի համալսարանի ռեկտորը հույս է հայտնել, որ Հայաստանում կգործարկվի Թեհրանի համալսարանի գիտատեխնոլորգիական պարկի մասնաճյուղը:
Երևանի պետական համալսարանի ռեկտորի հետ հանդիպմանը, որը տեղի ունեցավ համալսարանի գիտխորհրդի նիստերի դահլիճում, Թեհրանի համալսարանի ռեկտոր Սեյեդ Մոհամմադ Մողիմին նշելով, որ Թեհրանի համալսարանի հետ գիտական համագործակցության կազմակերպման առաջնահերթությունն է հարևան երկրների բուհերի հետ փոխգործակցությունը, ասել է.«Մենք պատրաստ ենք Երևանի պետական համալսարանի օգնությամբ համատեղ ուսումնական և կրթական ոլորտներ ստեղծել՝ Իրանի, Հայաստանի և տարածաշրջանի երկրների հարաբերությունների մակարդակը բարձրացնելու համար»:
Պարսից լեզվի ու գրականության զարգացումը Երևանի և Թեհրանի համալսարանների համագործակցության ուշադրության կենտրոնում պահելու Երևանի պետական համալսարանի ռեկտորի առաջարկությունից հետո, Մողիմին ասել է.«Գիտական կապերի զարգացման գործում Թեհրանի համալսարանին հետաքրքրող ոլորներից մեկը Հայաստանում պարսից լեզվի ու գրականության ամբիոնների ընդլայնումն է, և Իրանում հայոց լեզվի ավելի շատ ճանաչումն ու զարգացումը»։
Անդրադառնալով Լիբանանում, Իրաքում, Կատարում և Օմանում Թեհրանի համալսարանի մասնաճյուղ հիմնելու վերաբերյալ այդ երկրների դիմումին, Մողիմին ասել է.«Եթե մենք ցանկանանք այլ երկրներում Թեհրանի համալսարանի մասնաճյուղ հիմնել, ապա Հայաստանը կլինի այդ երկրներից մեկը»:
ԵՊՀ-ի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանն ասել է.«Վերջին շրջանում միջազգային մասշտաբով մեծացել է Երևանի պետական համալսարանում արևելագիտություն, ինչպես նաև պարսից լեզու և գրականություն սովորելու պահանջարկը»:
Հանդիպման ժամանակ Հովհաննիսյանն հավելել է.«Հայաստանում դրական ընկալում կա Իրանի և իրանցիների վերաբերյալ։ Հայ հասարակության ընկալումն այն է, որ մենք երկու բարեկամ և եղբայր ժողովուրդներ ենք»։