Հունիս 23, 2022 07:01 Asia/Tehran

Չորեքշաբթի օրը ՌԴ ԱԳ նախարարը Թեհրանում հանդիպել է Իրանի նախագահ այաթոլլա Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի հետ։

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի հրավերով չորեքշաբթի օրը Թեհրան ժամանած ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հանդիպել է Իրանի նախագահ այաթոլլա Սեյյեդ Էբրահիմ Ռայիսիի հետ։

Այցի ընթացքում, երկու երկրների պաշտոնյաները կքննարկեն երկարաժամկետ համագործակցության համաձայնագրի ստորագրման և արևմտյան պատժամիջոցների խստացման  պայմաններում երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացման հետ կապված հարցեր։

Բանակցությունների առանցքում կլինի նաև Սիրիայի և Աֆղանստանի հետ կապված տարածաշրջանային անվտանգության ոլորտում համագործակցությունը։

Ռուս և իրանցի պաշտոնայները կքննարկեն նաև  միջուկային  բանակցությունների հարցը: