Հունիս 23, 2022 12:44 Asia/Tehran

ԻԻՀ-ի նախագահն ընդգծել է Կասպից ծովում հարևան երկրների համագործակցության, տարածաշրջանում օտարերկրյա ռազմական ներկայության արգելման անհրաժեշտությունը և անդրադարձել ԻԻՀ-ի ափերի մոտ ստեղծված բացառիկ իրավիճակին:

Չորեքշաբթի երեկոյան Թեհրանում Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ, ԻԻՀ նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին Իրանի և Ռուսաստանի նախագահների և պաշտոնյաների միջև ընթացող հանդիպումներն ու բանակցությունները որակել է որպես երկրների լուրջ կամքը՝ ձևավորելու արդյունավետ ռազմավարական համագործակցության նոր դարաշրջան՝ երկու ազգերի համար, այդ թվում՝ տնտեսական ոլորտում:

ԻԻՀ-ի նախագահն ասել է.«Համագործակցության և համակարգման ամրապնդումը արդյունավետ միջոց է ԱՄՆ-ի պատժամիջոցներին և անկախ պետությունների դեմ տնտեսական միակողմանիությանը հակազդելու համար»:

Ռայսին նաև ընդգծել է ուկրաինական պատերազմը հնարավորինս շուտ դադարեցնելու կարևորությունը և Իրանի Իսլամական Հանրապետության պատրաստակամությունը՝ օգնելու այդ հարցում դիվանագիտական ​​լուծում գտնելու հարցում, հավելելով.«Կասկած չկա, որ ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի սադրանքների արդյունքում են ձևավորել այս հակամարտությունները, հետևաբար, պետք է ջանքեր գործադրվեն հակազդելու ՆԱՏՕ-ի ազդեցության ընդլայնմանը աշխարհի ցանկացած մասում, ներառյալ Արևմտյան Ասիայում, Կովկասում և Կենտրոնական Ասիայում»:

Հանդիպման ընթացքում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ներկայացրել է Թեհրան-Մոսկվա համագործակցության չափերը, այդ թվում՝ տնտեսական ոլորտում, և ընդգծել իր երկրի պատրաստակամությունն ու շահագրգռվածությունը ԻԻՀ-ի հետ համագործակցության մակարդակը ռազմավարական մակարդակի հասցնելու հարցում։ 

Անդրադառնալով ՇՀԿ-ին Իրանի անդամակցության կարևորությանը, ՌԴ ԱԳ նախարարը Ռուսաստանի աջակցությունն է հայտնել տարածաշրջանային և միջազգային կազմակերպություններում Իրանի դերի ընդլայնմանը։

Պիտակ