Իրանի կառավարության խոսնակ. ِԴինամիկ դիվանագիտության շնորհիվ Իրանի առևտրային հաշվեկշիռը դրական է գրանցվել
Հունիս 23, 2022 18:43 Asia/Tehran
Իրանի կառավարության խոսնակն ասել է, որ Իրանի կառավարության դինամիկ դիվանագիտության շնորհիվ երկիր առևտրային հաշվեկշիռը դրական է դարձել։
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Իրանի կառավարության խոսնակ Ալի Բահադորի Ջահրոմին հինգշաբթի օրն իր թվիթերյան էջում գրել է, որ 1401 թվականին Իրանի առևտրային հաշվեկշիռը դրական է դարձել և ներմուծման նկատմամբ արտահանման գերակայությամբ այն հասել է 605 միլիոն դոլարի։
Իրանի կառավարության խոսնակը հավելել է.«Իրանի ոչ նավթային արտաքին առևտուրն աճել է 19,5 տոկոսով, իսկ արտաքին տարանցումը` 32 տոկոսով»: