Հունիս 23, 2022 19:18 Asia/Tehran
  • Առաջարկվել է Ռուսաստանի Մախաչկալայից դեպի Իրան ուղիղ չվերթներ բացել

ՌԴ-ում Իրանի դեսպանը հանդիպել է Դաղստանի Հանրապետության գործարարների ու ձեռնարկատերերի հետ: Հանդիպման ժամանակ առաջարկվել է Ռուսաստանի Մախաչկալայից դեպի Իրանի քաղաքներից մեկը ուղիղ չվերթներ բացել:

Ինչպես հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը, Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին այսօր Դաղստանի Հանրապետություն կատարած այցի երկրորդ օրը, այդ հանրապետության կենտրոն Մախաչկալայի փոխավարչապետի, արդյունաբերության նախարարի և առևտրի պալատի նախագահի ներկայությամբ հանդիպել է Դաղստանի գործարարների ու ձեռնարկատերերի հետ: 

Առևտրի պալատի նախագահը կարևորելով Հյուսիս-Հարավ միջանցքը  անդրադարձել է հանրապետության զարգացման ծրագրերին, այդ թվում՝ նյութատեխնիկական ենթակառուցվածքների բարելավմանը և Ադրբեջանի Հանրապետության հետ սահմանային անցուղիների վերաբացմանը։

Ռուսական կողմն առաջարկել է Մախաչկալայից դեպի Իրանի քաղաքների մեկը  ուղիղ չվերթներ բացել: Վերջինս նաև առաջ քաշեց  այդ  քաղաքում Իրանի գլխավոր հյուպատոսություն բացելու հնարավորության հարցը:

Պիտակ