Հունիս 24, 2022 07:45 Asia/Tehran
  • Բրիգադի գեներալ Սաբահիֆարդ. Իրանի բանակի ՀՕՊ-ը տարածաշրջանային և համաշխարհային ուժ է

Բանակի ՀՕՊ զորքերի հրամանատար, բրիգադի գեներալ Սաբահիֆարդն արևմտյան ՀՕՊ գոտի կատարած այցի ժամանակ, նշել է, որ երկրի ՀՕՊ ուժերի առաջընթացը զսպող գործոն է:

Սաբահիֆարդը հավելել է. «Այսօր ՀՕՊ ուժերի տեխնիկայի մեծ մասն արտադրվում է Իրանում: ՀՕՊ-ը զարգանում է ամեն ակնթարթ, ապացուցելով, որ տարածշարջանային ու համաշխարհային ուժ է»:

Նա հավելել է. «Այսօր պատերազմները կենտրոնացած են օդային հարվածների և հակաօդային պաշտպանության վրա: Պատերազմի ժամանակ հակամարտող կողմերն առաջին հերթին  թիրախավորում են ՀՕՊ ուժերը»:

Գեներալ Սաբահիֆարդն ասել է. «Իրան-Իրաք պատերազմի ժամանակ մեր երկրի զինված ուժերն օգտագործել են այն ամբողջ տեխնիկան, որը թշնամին կարծում էր, թե մենք չենք կարող օգտագործել իր դեմ»։

Պիտակ