Իրանի հավաքականը վոլեյբոլի ազգերի լիգայի խաղերում հաղթել է ԱՄՆ-ին
Հունիս 24, 2022 07:59 Asia/Tehran
Հինգշաբթի օրը, վոլեյբոլի ազգերի լիգայի 2022թ. մրցությունների շրջանակում կայացած հանդիպման ժամանակ, Իրանի ազգային հավաքականը հաղթել է ԱՄՆ-ի հացաքականին:
Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում կայացած խաղի ժամանակ, Իրանի հավաքականը երեք սեթ անընդմեջ հաղթել է ԱՄՆ-ի հավաքականին:

Իրանի ազգային հավաքականը հաղթել է համապատասխանաբար 25:18, 29:27 և 27:25 հաշիվներով:
Մինչ այս հանդիպումն ԱՄՆ-ը միակ թիմն էր, որը պարտություն չէր կրել վոլեյբոլի Ազգերի լիգայում։
Իրանի տղամարդկանց հավաքականի վոլեյբոլիստները ուրբաթ օրը Ազգերի լիգայի 2022 թվականի առաջնության երկրորդ շաբաթվա երրորդ խաղում կհանդիպեն Բրազիլիայի հավաքականի հետ: