Հունիս 24, 2022 08:26 Asia/Tehran

Իրանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներն ընդգծել են միակողմանի ու կամայական պատժամիջոցների անօրինականությունը:

ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը հինգշաբթի օրը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից հետո, իր թվիթերյան  միկրոբլոգում  գրել է. «Մենք բովանդակալից բանակցություններ ունեցանք ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Քննարկվել են նաև տարածաշրջանային ու միջազգային զարգացումները»։

Նա հավելել է, որ հանդիպման ժամանակ ընդգծվել է կամայական պատժամիջոցների անօրինականությունը:

ԻԻՀ ԱԳ նախարարը նշել է. «Մենք պայմանավորվեցինք ակտիվացնել  պայմանավորվածությունների լիարժեք իրագործմանն ուղղված համատեղ ջանքերը»։

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, Թեհրան կատարած այցի ընթացքում, հանդիպել էր ԻԻՀ ԱԳ նախարար Ամիր Աբդոլլահյանի հետ:

Պիտակ