Հունիս 24, 2022 08:40 Asia/Tehran
  • Ամիր Աբդոլլահյան. Իրանը պատրաստ է երկարատև համաձայնության կայացմանը

ԻԻՀ ԱԳ նախարարը հայտարարել է, որ Իրանը պատրաստ է հասնել երկարատև համաձայնության:

Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը և Չինաստանի արտգործնախարար Վան Յին, հինգշաբթի օրը հեռախոսազրույց են ունեցել երկկողմ հարաբերությունների զարգացման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող որոշ տարածաշրջանային և միջազգային հարցերի, այդ թվում՝ պատժամիջոցների չեղարկման շուրջ։

Անդրադառնալով պատժամիջոցների վերացման շուրջ բանակցություններին՝ Իրանի ԱԳ նախարարը նշել է, որ ՄԱԳԱՏԷ-ի   քաղաքական բանաձևը ոչ կառուցողական էր, հավելելով. «Իրանը պատրաստ է բարեխղճությամբ և լրջությամբ հասնել կայուն համաձայնության՝ միաժամանակ պաշտպանելով իր ժողովրդի շահերը։

Ամիր Աբդոլլահյանը շնորհակալություն է հայտնել Չինաստանին՝   BRICS գագաթնաժողովին Իրանին հրավիրելու համար: Նա ողջունել է Պեկինի ներկայացրած զարգացման և գլոբալ անվտանգության նախաձեռնությունը և հույս  հայտնել, որ Չինաստանի նախագահությունը BRICS-ը կամրապնդի բազմակողմ համագործակցությունը։

Իրանի ԱԳ նախարարը նշել է, որ երկու երկրների պաշտոնյաների բանակցությունները լավ առիթ են Թեհրանի և Պեկինի միջև հարաբերությունների զարգացման  հարցով  կոնսենսուսի համար և հավելել. «Հուսով ենք, որ երկու երկրների միջև հարաբերությունների զարգացումը, այդ թվում՝ ավիացիայի և ուսանողների փոխանակման ոլորտում,  հնարավորինս արագ տեղի կունենա, հաշվի առնելով  կորոնավիրուսի համավարակի վերահսկումը»։

Ողջունելով ԻԻՀ նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի ներկայությունը BRICS-ի գագաթնաժողովում՝ Չինաստանի արտգործնախարար Վան Յին ասել է, որ գագաթնաժողովի նպատակն է ուշադրություն դարձնել զարգացող շուկաներին և զարգացող երկրների տնտեսական համերաշխությանը:

Մերժելով միջազգային ասպարեզում միակողմանիությունը, Վան Յին Իրանի հետ հետ համապարփակ ռազմավարական գործընկերությունը գնահատել է օգտակար և կառուցողական և նշել, որ այն ուղղված է  երկու երկրների հարաբերությունների զարգացմանը:

Աջակցություն հայտնելով միջուկային բանակցությունների շարունակմանը և  նշելով, որ ՄԱԳԱՏԷ-ի քաղաքական բանաձևը լկարվածություէն հարուցելու,  Վան Յին հույս է հայտնել, որ դիվանագիտության և երկխոսության ճանապարհը կնպաստիօ Վիեննայի բանակցություններում համաձայնության կայացմանը:

Պիտակ