Հունիս 24, 2022 13:32 Asia/Tehran
  • Խաթիբզադե. Թուրքիան չպետք է լռի սիոնիստների պառակտիչ պահանջների առաջ

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակն ասել է. «Թուրքիայից ակնկալվում է, որ չի լռի Սիոնիստների պառակտիչ պնդումների դիմաց»:

Իսրայելի արտգործնախարարը թուրք գործընկերոջ հետ մամուլի ասուլիսում կրկնել է իր այն պնդումը, թե Թեհրանը փորձում է թիրախավորել սիոնիստներին թուրքական հողում։

Իրանի արտգործնախարարության խոսնակ Սաիդ Խաթիբզադեն  ուրբաթ օրն իր թուրք գործընկեր Մևլութ Չավուշօղլուի հետ համատեղ ասուլիսում ծաղրեց Անկարայում Իսրայելի արտգործնախարարի անհիմն մեղադրանքներն ու պնդումները՝ նախապես մշակված սցենարի համատեքստում, որի նպատակն է քանդել  երկու մուսուլման  երկրի հարաբերությունները: Նա նշել է, որ դա Թել Ավիվի դավադրության մի մասն է՝ Թուրքիայի և տարածաշրջանի հասարակական կարծիքը պաղեստինյան հարցից և մանկասպան և դիվերսիոն ռեժիմի ահաբեկչական գործողություններից շեղելու նպատակով:

Խաթիբզադեն ընդգծել է. «Մեր հարևան Թուրքիան քաջ գիտակցում է, թե որքան անհիմն են ստախոս և ահաբեկչական Սիոնիստական ​​ռեժիմի պնդումները, և չի ակնկալվում, որ լռի այս պառակտող մեղադրանքների առջև: Այս ռեժիմը բազմիցս ցույց է տվել, թե որքան անվսհելի է»։

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը վերահաստատելով, որ Սիոնիստական ​​ռեժիմի սպանությանը և դիվերսիաներին Իրանի Իսլամական Հանրապետության պատասխանը միշտ լինելու է հստակ և առանց շարքային քաղաքացիների և այլ երկրների անվտանգության դեմ ուղղված սպառնալիքների, հավելել . «Իրենից բացի ոչ ոք չի հավատում այս ահաբեկչական ռեժիմի թատերական ճնշումներին»։

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio

 

Պիտակ