Հունիս 25, 2022 13:35 Asia/Tehran
  • Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել

Շաբաթ առավոտյան Իրանի Հորմոզգան նահանգի Բանդար Չարաք քաղաքում 5,6 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Mehr-ը։

Թեհրանի համալսարանի երկրաֆիզիկայի ինստիտուտի սեյսմոլոգիական կենտրոնը տեղական ժամանակով 08:07-ին երկրաշարժ է գրանցել։

Վերջին տվյալներով՝ երկրաշարժը տեղի է ունեցել 22 կմ խորությամբ։

Երկրաշարժը զգացվել է նաեւ Բանդար Աբաս, Քիշ եւ Բանդար Լենգեհ քաղաքներում։

Երկրաշարժի հասցրած հնարավոր վնասների մասին առայժմ ոչինչ չի հաղորդվում։

 

news.am