Այսօր տեղի է ունեցել ԻՀՊԿ հետախուզական կազմակերպության նորանշանակ ղեկավար՝ Բրիգադի գեներալ Մոհամմադ Քազեմիի ներկայացման արարողությունը
ԻՀՊԿ հետախուզական կազմակերպության նորանշանակ ղեկավար բրիգադի գեներալ Մոհամմադ Քազեմիի ներկայացման արարողությունը տեղի է ունեցել կորպուսի գլխավոր հրամանատարության շտաբում, ԻՀՊԿ-ի գլխավոր հրամանատար՝ գեներալ-մայոր Հոսեյն Սալամիի, կորպուսում Վալի Ֆաղիհի ներկայացուցիչ Աբդոլլահ Հաջի Սադեղիի, Զինված ուժերի մի խումբ հրամանատարների ու պատասխանատուների և երկրի հետախուզական համայնքի ներկայությամբ։
«Սեփահ Նյուզ»-ի հաղորդման համաձայն՝ այս արարողության ընթացքում բրիգադի գեներալ Մոհամմադ Քազեմին ներկայացվել է որպես ԻՀՊԿ-ի գլխավոր հրամանատարի տեղակալ և կորպուսի հետախուզական կազմակերպության ղեկավար: Արարողության ընթացքում նաև բարձր է գնահատվել ու մեծարվել Հոջաթ-օլ-էսլամ Հոսեյն Թայեբը, ով հետախուզական կազմակերպության 13 տարիների ղեկավարման ընթացքում մեծ հաջողություններ ու ձեռքբերումներ է ունեցել երկրի ազգային անվտանգության ապահովման ոլորտում և լրտեսության, ներթափանցման ու մակրոտնտեսական կոռուպցիոներների դեմ պայքարում:
Նաև ԻՀՊԿ-ի գլխավոր հրամանատար գեներալ-մայոր Հոսեյն Սալամիի հրամանագրով Հոջաթ-օլ-էսլամ Թայեբը ներկայացվել է որպես «ԻՀՊԿ-ի գլխավոր հրամանատարի գերագույն խորհրդական»: