Հունիս 26, 2022 13:13 Asia/Tehran
  • Ատրպատականի Հայոց Թեմի  արքեպիսկոպոս. Իրանում կրոնների հետևորդներն ունեն լիակատար ազատություն

Ատրպատականի Հայոց Թեմի արքեպիսկոպոսը, հերքելով Իրանում կրոնների հետևորդների իրավունքների ոտնահարման վերաբերյալ թշնամիների պնդումները, ասել է. «Իրանի Իսլամական Հանրապետության բոլոր կրոնների և դավանանքների հետևորդները լիակատար ազատությամբ օգտվում են իրենց հատուկ իրավունքներից»:

Կիրակի օրը ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Չալդորանի նահանգապետարանի հասարակայնության հետ կապերի պատասխանատուի, արքեպիսկոպոս Գրիգոր Չիֆուչյանը Չալդորանի նահանգապետի հետ հանդիպման ժամանակ շնորհակալություն է հայտնել Իրանի Իսլամական Հանրապետությունից և պաշտոնյաներին սուրբ Թադէի ուխտագնացության համար լավագույն կրոնական արարողություն կազմակերպելու կապակցությամբ և ասել. «Սա վկայում է տարբեր կրոնների հետևորդների իրավունքների նկատմամբ իշխանությունների ուշադրության մասին»։

Նա հավելել է. «ԻԻՀ թշնամիները միշտ փորձում են Իրանին ներկայացնել որպես մարդու իրավունքների խախտող, մինչդեռ Իսլամական Իրանում կրոնների հետևորդներն իրենց կրոնական արարողությունները կատարում են լիակատար ազատությամբ»։

Չալդորանի նահանգապետն այս հանդիպմանը հայտարարել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը մեծ նշանակություն է տալիս տարբեր կրոնների հետևորդների իրավունքներին, հավելելով. «Այսօր իսլամական Իրան բոլոր աստվածային կրոնների հետևորդներն ունեն ազատություն, և կատարում են իրենց բոլոր կրոնական արարողությունները»:

Մոհամմադ Ռեզա Աբդուլլահ Նեժադը նշել է, որ ամեն տարի, իրանահայերը Թադեւժի վանքում ազատորեն կատարում են իրենց կրոնական ծեսերը, հավելեց. «Այս տարի այս կրոնական արարողությունը կանցկացվի օգոստոսին՝ օգտագործելով սպասարկման կենտրոնների հնարավորությունները»։

Հանդիպման ընթացքում Ատրպատականի Հայոց Թեմի արքեպիսկոպոսը շնորհակալություն է հայտնել Չալդորանի նահանգապետին՝ Սուրբ Թադեի ամենամյա արարողության անցկացմանն ուղղված ջանքերի համար։

Ամեն տարի ամռանն Իրանում գտնվող Սուրբ Թադեսո առաքյալի վանքում տեղի է ունենում պատարագի ամենամյա արարողությունը։

Սուրբ Թադեի վանքն Արևմտյան Ատրպատական նահանգի՝ ՅՒՈՆԵՍԿՕ-ում գրանցված հուշարձաններից է:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio