Հունիս 26, 2022 19:10 Asia/Tehran
  • Իրանը չի ընդունում սիոնիստների հետ Ադրբեջանի մտերմությունը

Իրանի Իսլամական Հեղափոխության առաջնորդի արտաքին հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին ասել է, որ Իսրայելի հետ հարաբերությունները խոսում են Ադրբեջանի՝ Իրանից հեռանալու մասին:

«Մենք չենք ընդունում, իսլամական երկրների հարաբերություններն Իսրայելի Սիոնիստական ​​ռեժիմի հետ, եւ եթե որեւէ մեկը հարաբերություններ ունի, ապա նույնքան հեռու է մեզանից, որքան Իսրայելը», - Վելայաթիի խոսքերը մեջբերել է «Իրանցի լրագրողի օրագիրը» անվանմամբ տելեգրամյան ալիքը։

Հայտարարության մեջ նշվում է, որ Ադրբեջանի հետ Իրանի հարաբերությունները բարիդրացիական են, ինչը պայմանավորված է ընդհանուր կրոնով, պատմությամբ, մշակույթով եւ լեզվով: Սակայն մատնանշվում է, որ սիոնիստների նկատմամբ ունեցած հայացքները բաժանում են երկու պետությունները:

«Մենք ցանկանում ենք, որ աշխարհն ազատվի սիոնիստներից, սակայն նրանք հարաբերություններ ունեն սիոնիստների հետ: Մենք բազմիցս հայտարարել ենք նրանց հետ մեր անհամաձայնության մասին»,- գրված է հայտարարության մեջ: