Իրաքի վարչապետի հետ համատեղ ասուլիսում, Ռայիսին կարևորել է հարևանության քաղաքականությունը
Իրանի նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին և Իրաքի վարչապետ Մուսթաֆա ալ-Քազեմին, կիրակի օրը, Թեհրանում կայացած երկկողմ հանդիպումներից հետո, մասնակցել են համատեղ մամուլի ասուլիսին:
Ռայիսին ասել է.«Իրաքի հետ մեր հարաբերությունները սովորական ու ավանդական չեն, այլ խորն ու արմատավորված են, և կա ցանկություն հարաբերություններն էլ ավելի զարգացնելու համար»:
Ռայիսին ասել է.«Հարևանների հետ հարաբերությունների ընդլայնման քաղաքականության շրջանակում, մենք այսօր Իրաքը տեսնում ենք Իրանի ժողովրդին մոտ կանգնած երկիր»:

Ալ-Քազեմիի հետ այսօրվա քննարկման առանցքի մասին, Իրանի նախագահը նշել է, որ քննարկվել են երկու երկրների միջև քաղաքական, տնտեսական և առևտրային հարաբերությունները, և որոշվել է ընդլայնել տնտեսական հարաբերությունները, և նոր քայլեր ձեռնարկել երկու երկրի միջև դրամական հարաբերությունները հեշտացնելու ուղղությամբ։
Մամլո ասուլիսում, Մուստաֆա Ալ-Քազեմին ասել է.«Մենք այսօր պայմանավորվեցինք ամրապնդել երկու երկրների տնտեսական հարաբերությունները: Նաև պայմանավորվեցինք հայտարարել Եմենում հրադադարի հաստատման և Եմենի պատերազմին վերջ տալու համար երկխոսության սկզբունքի նկատմամբ մեր աջակցության մասին»:
Նշելով, որ համաձայնություն է կայացել համատեղ ջանքեր գործադրել տարածաշրջանում կայունության ու խաղաղության հաստատման ուղղությամբ, Մալեքին ասել է.«Խոսեցինք նաև տարածաշրջանային կայունության և տարածաշրջանի առջև ծառացած կարևոր խնդիրների մասին և պայմանավորվեցինք միասին աշխատել Ուկրաինայի պատերազմից հետո պարենային անվտանգության առջև ծառացած մարտահրավերների կարգավորման ուղղությամբ»: