Հունիս 27, 2022 08:14 Asia/Tehran
  • Ամիր Աբդոլլահյանն Ալ-Քազեմիի հետ հանդիպման ժամանակ նշել է. Իրանի համոզմամբ՝ տարածաշրջանի խնդիրները պետք է լուծվեն ներսում

Կիրակի օրը, Իրաքի վարչապետ Մուտաֆա ալ-Քազեմիի հետ Թեհրանում կայացած հանդիպման ժամանակ, նշելով, որ Իրանի համոզմամբ տարածաշրջանի խնդիրները պետք է լուծվեն ներսում, ԻԻՀ ԱԳ նախարար Ամիր Աբդոլլահյանը բարձր է գնահատել երկխոսության ամրապնդմանն ուղղված Իրաքի ջանքերը և կառուցողական դերը Իրան- Սաուդյան Արաբիա երկխոսության մեջ ու տարածաշրջանային հավասարումներում։

Նա նշել է, որ Իրանը տարածաշրջանի համար միայն բարին է  ցանկանում և կողմ է Թեհրանում ու Ռիադում  դեսպանատների բացմանը:

Նշելով, որ Իրանն աջակցում է Եմենում հրադադարի պահպանմանն Ամիր Աբդոլլահյանն ընդգծել է այդ երկրի հումանիտար շրջափակումը դադարեցնելու անհրաժեշտությունը։

Անդրադռանլով Իրանի ու եգիպտոսի ընդհանրություններին,Ա բդոլլահյանը նշել է, որ Թեհրանի և Կահիրեի հարաբերությունների ամրապնդումը բխում է  տարածաշրջանի և իսլամական աշխարհի շահերից:։

Հանդիպմանն ընդգծելով Իրանի դերը տարածաշրջանում և որպես Իրաքի հարևան,  Մուստաֆա ալ-Քազեմին հավելել է. «Իրաքը լրջորեն է վերաբերվում Իրանի հետ երկկողմ հարաբերությունների զարգացմանը և շարունակում է հուսադրող դեր խաղալ տարածաշրջանում»:

Ընդգծելով հարաբերությունների համակողմանի զարգացման և հնարավոր խոչընդոտները վերացնելու անհրաժեշտությունն ալ-Քազեմին հավելել է. «Մենք կշարունակենք մեր ջանքերը՝ տարածաշրջանում երկխոսության և համագործակցության ամրապնդման ուղղությամբ»։

Արևմտյան Ասիայի արաբական երկրների թվում Իրաքն ամենաշատ մշակութային և կրոնական կապերն ունի Իրանի հետ:

Երկու երկրներն ունեն ամենաերկար սահմանը (մոտ 1258 կմ ցամաքային և 351 կմ ջրային սահման): Ռասայական, պատմական, լեզվական կապերը, կրոնական ընդհանրությունները և ընդհանուր անվտանգության ու տնտեսական սպառնալիքների ու շահերի առկայությունը Իրան-Իրաք հարաբերություններում կարևոր կետերն են: