Հունիս 27, 2022 08:51 Asia/Tehran
  • Ամիր Աբդոլլահյանը կայցելի Թուրքիա

Թւորքիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը երկուշաբթի օրը կժամանի Անկարա:

Իրանը և Թուրքիան ազդեցիկ երկրներ են տարածաշրջանում աշխարհաքաղաքական խնդիրների, ընդհանրությունների և պատմամշակութային կապերի, ժողովրդագրական կառուցվածքի և բնական ռեսուրսների շնորհիվ, և երկու երկրների հարաբերությունների խորացումը կարևոր գործոն է կայունության և տարածաշրջանային անվտանգության երաշխավորման գործում։

Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ այցի շրջանակում Աբդոլլահյանը թուրք պաշտոնայների հետ կքննարկի երկկողմ, միջազգային և տարածաշրջանային հարցերի լայն շրջանակ:

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն,հունիսի 14-ին կայացած հեռախոսազրույցում Ամիր Աբդուլլահյանին հրավիրել էր այցելել Անկարա։

Հեռախոսազրույցում նախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունների վերջին զարգացումները, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային հարցեր։